
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ծնվել է 1989 թ. փետրվարի 20-ին, ք. Երևանում:
Կրթություն
2014-2015 թթ. Բարսելոնայի ինքնավար համալսարան (Autonomous University of Barcelona), Միջազգային բիզնես մասնագիտացում
2005-2010 թթ. Հայ-ռուսական համալսարանի Զբոսաշրջության և սերվիսի ֆակուլտետ, բակալավր
Աշխատանքային գործունեություն
2021 թ. դեկտեմբերի 13-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
02.2021-11.2021 թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող
10.2020-12.2020 թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական
04.2019-10.2020 թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
12.2018-04.2019 թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական
2016-2018 թթ. «Apartamentos de Hayk» ընկերության գործադիր տնօրեն
2017 թ. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն
2015 թ. ‹‹Aspasios boutique apartments›› կազմակերպություն (Իսպանիա, Բարսելոնա)
2013–2014 թթ. «Մարիոթ Արմենիա» ընկերություն
2011–2012 թթ. «Յուպիտեր տուր» ընկերություն
2010 թ. «Cook tour» ընկերության գործադիր տնօրեն
Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերենին և ռուսերենին:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: