Նոր առարկայական չափորոշչի և օրինակելի ծրագրերի նախագծի համաձայն՝ աշխարհագրությունը ներկայացված է 7-12-րդ դասարաններում: Այն գործող առարկայական չափորոշչի և նոր չափորոշչի նախագծում տրված է «Աշխարհագրություն» (7-8-րդ, 10-12-րդ դասարաններ) և «Հայաստանի աշխարհագրություն» (9-րդ դասարան) ուսումնական առարկաներով:
«Աշխարհագրություն» ուսումնական առարկայի դասավանդումը 7-րդ դասարանից սկսելը պայմանավորված է Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի 31-րդ կետով: Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի համաձայն՝ աշխարհագրությունը ընդգրկվել է «Բնագիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» (ԲՏՃՄ) ուսումնական բնագավառում:
6-րդ դասարանի «Աշխարհագրություն: Մայրցամաքներ, օվկիանոսներ» դասընթացի «Աշխարհագրական թաղանթ»-ին առնչվող բովանդակությունը հիմնական մասով և առավել մանրամասն ընդգրկված է 7-րդ դասարանի ծրագրում՝ առանձին թեմաների տեսքով: Մայրցամաքներին առնչվող որոշ բովանդակային բաղադրիչներ (օրինակ՝ բնական զոնաներ, օրգանական աշխարհ, կլիմայական առանձնահատկություններ և այլն), որոնք առավել արտահայտված են տարածաշրջանների տվյալ դասարանի ընդհանրական չափորոշչային և առանձնացված ծրագրային թեմատիկ վերջնարդյունքներում, շեշտադրվել են 8-րդ դասարանի համապատասխան թեմաների բովանդակության մեջ:
Գործող ծրագրերի չափորոշչային պահանջներից բեռնաթափվել է փաստական նյութի զգալի ծավալ, փոխարենը, ավելացվել են գործնական աշխատանքներ, թեմատիկ ուսումնասիրություններ, ուսումնական նախագծեր, ինչպես նաև աշխարհագրական արդի բովանդակություն՝ միջազգային հանրահայտ ծրագրերից (IB, AS and A Level Geography և այլն):
9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» դասընթացը հիմնականում պահպանվել է, փոփոխվել է ՀՀ արդյունաբերության ճյուղային կառուցվածքի և ՀՀ վարչական մարզերի ներկայացման ձևաչափը:
Ավագ դպրոցում ուշադրություն է դարձվել աշխարհագրական կիրառական հմտությունների զարգացմանը և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանը՝ առանձին թեմաներ ուսումնասիրելիս:
Ստորև ներկայացված է աշխարհագրության գործող և առաջարկվող ծրագրերի կառուցվածքի և բովանդակության համեմատությունը, որն իրազեկման տեսանկյունից առավել ակնառու է դարձնում կատարված փոփոխությունները:
Գործող և առաջարկվող ծրագրերի համեմատություն
Գործող ծրագիր |
Առաջարկվող ծրագրեր |
||
7-րդ դասարան (շաբաթական 2 ժամ) |
|||
ԲԱԺԻՆ I. Հասարակական աշխարհագրության ուսումնասիրման առարկան, խնդիրները և նշանակությունը (1 ժամ) |
- |
||
ԲԱԺԻՆ II. Աշխարհի քաղաքական բաժանումը (3 ժամ) |
- |
||
- |
Թեմա 1. Աշխարհագրական քարտեզ (7 ժամ) |
||
- |
Թեմա 2. Երկրի մակերևույթի ձևավորումը: Համաշխարհային օվկիանոսի աշխարհագրական առանձնահատկությունները (7 ժամ) |
||
ԲԱԺԻՆ III. Աշխարհի բնակչությունը (6 ժամ) |
Թեմա 5. Աշխարհի բնակչության աշխարհագրությունը (8 ժամ) |
||
ԲԱԺԻՆ VI. Աշխարհի բնական պայմանները և ռեսուրսները (2 ժամ) |
Թեմա 6. Բնական պայմաններ և ռեսուրսներ. տեսակները, խմբերը (2 ժամ) |
||
- |
Թեմա 3. Եղանակ և կլիմա: Աշխարհագրական գոտիականություն և զոնայականություն (14 ժամ) |
||
- |
Թեմա 4. Աշխարհի քաղաքական բաժանումը (3 ժամ) |
||
ԲԱԺԻՆ V. Համաշխարհային տնտեսություն (16 ժամ) |
Թեմա 7. Համաշխարհային տնտեսություն (18 ժամ) |
||
Գործնական աշխատանք (1 ժամ) |
Գործնական աշխատանքներն ու թեմատիկ ուսումնասիրությունները ներառված են թեմաներում: |
||
Պահուստային՝ 4 ժամ |
Պահուստային՝ 7 ժամ |
||
Ընդամենը՝ 68 ժամ |
Ընդամենը՝ 68 ժամ |
||
8-րդ դասարան (շաբաթական 2 ժամ) |
|||
ԲԱԺԻՆ I. Աշխարհի տարածաշրջաններ: Եվրասիա (23 ժամ) |
Թեմա 1. Աշխարհի տարածաշրջանները: Եվրոպա (19 ժամ) |
||
Եվրոպա. ընդհանուր աշխարհագրական ակնարկ |
Եվրոպա: Եվրոպական Միություն |
||
Արևլյան Եվրոպա |
Արևելյան Եվրոպա |
||
Ռուսաստան |
Ռուսաստան |
||
Հարավային Եվրոպա |
Հարավային Եվրոպա |
||
Իտալիա |
- |
||
Արևմտյան Եվրոպա |
Արևմտյան Եվրոպա |
||
Գերմանիա |
Գերմանիա |
||
Ֆրանսիայի Հանրապետություն |
Ֆրանսիա |
||
Հյուսիսային Եվրոպա |
Հյուսիսային Եվրոպա |
||
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն |
- |
||
Գործնական աշխատանք |
- |
||
Ասիա (23 ժամ) |
Թեմա 2. Ասիա (25 ժամ) |
||
Հարավարևմտյան Ասիա |
Հարավարևմտյան Ասիա |
||
Վրաստանի Հանրապետություն |
Վրաստան |
||
Ադրբեջանի Հանրապետություն |
Ադրբեջան |
||
Թուրքիայի Հանրապետություն |
Թուրքիա |
||
Իրանի Իսլամական Հանրապետություն |
Իրան |
||
Կենտրոնական Ասիա |
Կենտրոնական Ասիա |
||
Հարավային Ասիա |
Հարավային Ասիա |
||
Հնդկաստան |
- |
||
Հարավարևելյան Ասիա |
Հարավարևելյան Ասիա |
||
Արևելյան Ասիա |
Արևելյան Ասիա |
||
Չինաստան |
Չինաստան |
||
Ճապոնիա |
Ճապոնիա |
||
ԲԱԺԻՆ II. Աֆրիկա (3 ժամ) |
Թեմա 4. Աֆրիկա (4 ժամ) |
||
Հարավաֆրիկյան Հանրապետություն |
- |
||
Գործնական աշխատանք |
- |
||
ԲԱԺԻՆ III. Ավստրալիա և Օվկիանիա |
Թեմա 5. Ավստրալիա և Օվկիանիա (2 ժամ) |
||
ԲԱԺԻՆ VI. Ամերիկա (8 ժամ) |
Թեմա 3. Ամերիկա (7 ժամ) |
||
Կանադա |
- |
||
Լատինական Ամերիկա |
Լատինական Ամերիկա |
||
Բրազիլիա |
- |
||
- |
Թեմա 6. Անտարկտիկա (2 ժամ) |
||
- |
Գործնական աշխատանքներն ու թեմատիկ ուսումնասիրությունները ներառված են թեմաներում: |
||
Պահուստային՝ 9 ժամ |
Պահուստային՝ 9 ժամ |
||
Ընդամենը՝ 68 ժամ |
Ընդամենը՝ 68 ժամ |
||
|
|
||
9-րդ դասարան (շաբաթական 2 ժամ) |
|||
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհի բնությունը (7 ժամ) |
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհ (8 ժամ) |
||
Թեմա 2. Հայաստանի Հանրապետություն: Ընդհանուր ակնարկ (2 ժամ) |
Թեմա 2. ՀՀ ընդհանուր բնութագիրը (2 ժամ) |
||
Թեմա 3. Բնություն(14 ժամ) |
Թեմա 3. ՀՀ բնությունը (13 ժամ) |
||
Թեմա 4. ՀՀ-ի բնակչություն (5 ժամ) |
Թեմա 4. ՀՀ բնակչությունը (8 ժամ) |
||
Գործնական աշխատանք (1 ժամ) |
- |
||
Թեմա 5. ՀՀ տնտեսությունը ( 22 ժամ) |
Թեմա 5. ՀՀ տնտեսությունը (22 ժամ) |
||
Թեմա 6. ՀՀ վարչական մարզերը (10 ժամ) |
Ուսումնական նախագիծ (ՀՀ վարչական մարզեր) |
||
Թեմա 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (3 ժամ) |
Թեմա 6. Արցախի Հանրապետություն (3 ժամ) |
||
|
Գործնական աշխատանքներն ու թեմատիկ ուսումնասիրությունները ներառված են թեմաներում: |
||
Պահուստային՝ 5 ժամ |
Պահուստային՝ 12 ժամ |
||
Ընդամենը՝ 68 ժամ |
Ընդամենը՝ 68 ժամ |
||
10-րդ դասարան (շաբաթական 2 ժամ) |
|||
I ԲԱԺԻՆ (16 ժամ) Թեմա _ Աշխարհագրական հետազոտության մեթոդներ |
Թեմա 1. Աշխարհագրության ներածություն և մեթոդներ: Քարտեզագրություն (12 ժամ) |
||
II ԲԱԺԻՆ (24 ժամ): Թեմա _ Երկրագնդի բնությունը: Աշխարհագրական թաղանթ |
Թեմա 2. Երկրագունդ (10 ժամ) |
||
Թեմա _ Աշխարհագրական թաղանթի ձևավորումը և զարգացումը |
Թեմա 3. Եղանակային և կլիմայական պայմաններ (4 ժամ) |
||
Թեմա _ Աշխարհագրական թաղանթ. կառուցվածքը, հիմնական հատկանիշները և զարգացման օրինաչափությունները |
Թեմա 4. Գետային ջրաբանություն (5 ժամ) |
||
III ԲԱԺԻՆ (12 ժամ) Թեմա _ Աշխարհի քաղաքական բաժանումը |
Թեմա 5. Աշխարհի քաղաքական բաժանումը (7 ժամ) |
||
Թեմա _ Աշխարհի բնակչության աշխարհագրություն(13 ժամ) |
Թեմա 6. Աշխարհի բնակչությունը (11 ժամ) |
||
- |
Թեմա 7. Աշխարհի բնական պայմաններ և ռեսուրսներ (4 ժամ) |
||
|
Գործնական աշխատանքներն ու թեմատիկ ուսումնասիրությունները ներառված են թեմաներում: |
||
Պահուստային՝ 3 ժամ |
Պահուստային՝ 15 ժամ |
||
Ընդամենը՝ 68 ժամ |
Ընդամենը՝ 68 ժամ |
||
11-րդ դասարան(շաբաթական 1 ժամ) |
|||
I ԲԱԺԻՆ (14 ժամ) Թեմա _ Համաշխարհային տնտեսություն |
Թեմա 1. Համաշխարհային տնտեսություն (15 ժամ) |
||
II ԲԱԺԻՆ (15 ժամ) Թեմա _ Բնություն- հասարակություն հարաբերություններ |
Թեմա 2. Հասարակություն-բնություն հարաբերություններ (12 ժամ) |
||
III ԲԱԺԻՆ (5 ժամ) Թեմա _ Համաշխարհային բնապահպանական ռազմավարությունը |
|
||
|
Գործնական աշխատանքներն ու թեմատիկ ուսումնասիրությունները ներառված են թեմաներում: |
||
Պահուստային՝ 0 ժամ |
Պահուստային՝ 7 ժամ |
||
Ընդամենը՝ 34 ժամ |
Ընդամենը՝ 34 ժամ |
||
12-րդ դասարան (շաբաթական 1 ժամ) |
|||
Թեմա 1. Աշխարհի ինքնատիպ տարածաշրջաններն ու երկրները (9 ժամ) |
Թեմա 1. Ինքնատիպ տարածաշրջաններ (5 ժամ) |
||
Թեմա 2. Մարդկության համամոլորակային հիմնախնդիրները (8 ժամ) |
Թեմա 2. Մարդկության համամոլորակային հիմնախնդիրները եվ դրանց լուծման ուղիները (9 ժամ) |
||
Թեմա 3. 10-12-րդ դասարանների Ընդհանուր աշխարհագրություն դասընթացի թեմատիկ կրկնություն (17 ժամ) |
|
||
- |
Գործնական աշխատանքներն ու թեմատիկ ուսումնասիրությունները ներառված են թեմաներում: |
||
Պահուստային՝ 0 ժամ |
Պահուստային՝ 1 ժամ |
||
Ընդամենը՝ 34 ժամ |
Ընդամենը՝ 15 ժամ |
||
Ուսուցիչը պահուստային ժամաքանակը տնօրինում է առարկայական չափորորոշչային պահանջների իրականացման շրջանակում, որը նախատեսված է սովորողների գործնական, թեմատիկ և կիսամյակային, ինչպես նաև, դաշտային աշխատանքների և ուսումնական հետազոտությունների կատարման համար: