Հնդկաստանի կառավարության և Մշակութային հարաբերությունների հնդկական խորհրդի /ICCR/ կողմից կազմակերպվում է Այուրվեդա Ունանի, Սիդդհա և Հոմեոպաթիա թեմայով «ԱՅՈՒՇ կրթաթոշակային ծրագիրը», որին հրավիրվում են մասնակիցներ Հայաստանից:

Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանություն (հեռ.` (+37410) 539 173/74/75, ֆաքս.` +37410533984, +37410539170):

Մասնակիցները լրացված հարցաթերթիկները պետք է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը վերբեռնեն http://a2ascholarships.iccr.gov.in էլեկտրոնային կայքում և մինչև օգոստոսի 1-ը ուղարկեն hoc.yerevan@mea.gov.in, admn.yerevan@mea.gov.in էլ. հասցեներին:

Ծրագրի մասին առավել մանրամասն` կից նյութում.