ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հուլիսի 24-ից մեկնարկում է «Թատրոն թանգարանում» ծրագիրը:
«Թատրոն թանգարանումը» ներկայացումների շարք է, որը ներառում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում և գրադարանում պահպանվող ստեղծագործությունները՝ այդ կերպ հանրահռչակելով սփյուռքահայ և արևմտահայ հեղինակների՝ թանգարանում առկա գործերը:
Ծրագրի մեկնարկը կտրվի հեռուստաթատրոն+կինո նոր ձևաչափով։ Մեկնարկային բեմադրությունը Վաչէ Ատրունու «Մեր թաղի մարդիկ» մանրապատումների մոտիվներով է։ Հանդիսատեսին ուղղված խոսքը բացառապես արևմտահայերեն է՝ հնարավորություն ստեղծելով լեզվի գործարկման նոր հարթակի։
Բեմադրող ռեժիսոր՝ Ռուզաննա Պետրոսյան, դերասաններ՝ Նունե Ղարիբյան, Ռուզաննա Պետրոսյան, Մկրտիչ Քեբաբչյան, Արման Մաթևոսյան: Ծրագրի ղեկավար՝ Անի Երեմյան:
Ներկայացումը հասանելի կլինի հուլիսի 24-ին` ժամը 20:00-ին, Գրականության և արվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև թանգարանի յութուբյան պաշտոնական ալիքով։
Գովազդային տեսանյութի հղումը՝ https://yadi.sk/d/DRNldQfQqzozIg