Հուլիսի 22-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա առցանց միջոցառում, որի ընթացքում պաշտոնապես կհայտարարվի 2021 թվականին Հայաստանում Starmus VI փառատոնն անցկացնելու մասին:

Միջոցառումը հասանելի կլինի հետևյալ հղումով.

https://us02web.zoom.us/j/89337715332?pwd=QWQ5M1BWSGZFY09ZQkFXYVQyUkp6UT09

Միջոցառման մասնակիցներն են՝

  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը
  • ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը
  • Starmus փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը
  • Starmus փառատոնի խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը (Jill Tarter)
  • Starmus փառատոնի խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դէվիդ Այքերը (David Eicher)
  • Starmus փառատոնի խորհրդական, շվեյցարացի աստղագետ Միշել Մայորը (Michel Mayor)

Միջոցառման ժամանակ կներկայացվեն Հայաստանում Starmus VI փառատոնի անցկացման ժամկետները և նախնական ծրագիրը:

Միջոցառման ընթացքում հարց ու պատասխան նախատեսված չէ:

Գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի մասին գրելիս միջազգային մամուլը գովասանքի խոսքեր չի ափսոսում: The Sun պարբերականն այն անվանել է «ոչ այս աշխարհի փառատոն», Bloomberg-ը STARMUS-ն կոչել է «Ամենաանհնար գիտական փառատոնը պատմության ընթացքում», իսկ Forbes-ը՝ «Աշխարհի ամենագրավիչ գիտական փառատոն»»: