ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որն հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում` www.escs.am:
Նախագծում ներառված են «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ», «Մաթեմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Ես և շրջակա աշխարհը», «Տեխնոլոգիա», «Արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաների չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։
Առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբերը ղեկավարել են՝
«Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի»- Թամար Ալեքսանյան,
«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը»- Լիլիթ Մկրտչյան
«Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «ՆԶՊ»- Էռնեստ Ավանեսով
«Օտար լեզուներ»- Քրիստինե Սողիկյան
«Մաթեմատիկա»-Նարինե Ռավոեվա
«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ»- Արթուր Խալաթյան
«Ֆիզիկա» - Արտաշես Թորոսյան
«Քիմիա»- Արմեն Գալստյան
«Կենսաբանություն» - Մերի Հովսեփյան
«Աշխարհագրություն»-Արմեն Հովսեփյան
«Բնագիտություն», «Բնություն»- Գագիկ Մելիքյան
«Ես և շրջակա աշխարհը»- Լուսինե Ալեքսանյան
«Արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Տեխնոլոգիա» - Մարիամ Պետրոսյան
Նշենք, որ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչը և ծրագիրը ամփոփման փուլում են և կհրապարակվեն առաջիկայում։ Հանրային քննարկման արդյունքում ստացված մասնագիտական առաջարկությունների, կարծիքների և դիտողությունների հիման վրա առարկայական չափորոշիչները և ծրագրերը կլրամշակվեն և կհաստատվեն։
ԿԳՄՍ նախարարությունը մասնագիտական համայնքներին կոչ է անում լինել ակտիվ, ծավալել շահագրգիռ և բովանդակային քննարկում։ Առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի վերաբերյալ քննարկումներն ուսուցչական համայնքի հետ նախատեսված են հետևյալ օրերին.
20.07.2020 թ.- «Հասարակագիտություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Ես և իմ հայրենիքը»:
21.07.2020 թ.- «Ֆիզիկա», «Հայոց լեզու», «Գրականություն», «Կենսաբանություն»:
22.07.2020 թ. «Քիմիա», «Բնագիտություն», «Օտար լեզուներ»:
23.07.2020 թ. «Արվեստ», «Տեխնոլոգիա», «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա»:
24.07.2020 թ. «Աշխարհագրություն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկական կուլտուրա» և «Շախմատ»:
Առաջարկություններն ըստ առարկաների խնդրում ենք ուղարկել կից ներկայացված էլեկտրոնային փոստերին.
«Հայոց լեզու» |
armlanguage.curriculum@gmail.com |
«Գրականություն» |
armlanguage.curriculum@gmail.com |
«Մայրենի» |
armlanguage.curriculum@gmail.com |
«Հայոց պատմություն» «Համաշխարհային պատմություն» «Հասարակագիտութուն» «Ես և իմ հայրենիքը» |
humanities.armcurriculum@gmail.com |
«Ֆիզիկական կուլտուրա» «ՆԶՊ» «Շախմատ» |
physicaledu.armcurriculum@gmail.com |
«Արվեստ» «Կերպարվեստ» «Երաժշտություն» |
arts.armcurriculum@gmail.com |
«Օտար լեզուներ» |
foreignlanguages.armcurriculum@gmail.com |
«Ֆիզիկա» |
physics.armcurriculum@gmail.com |
«Քիմիա» |
chemistry.armcurriculum@gmail.com |
«Կենսաբանություն» |
biology.armcurriculum@gmail.com |
«Աշխարհագրություն» |
geography.armcurriculum@gmail.com |
«Բնություն» «Բնագիտություն» |
science.armcurriculum@gmail.com |
«Ես և շրջակա աշխարհը» |
meandsurrounding@gmail.com |
«Մաթեմատիկա» |
math.armcurriculum@gmail.com |
«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ» |
ict.armcurriculum@gmail.com |
«Տեխնոլոգիա» |
arts.armcurriculum@gmail.com |