ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որն հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում` www.escs.am:

Նախագծում ներառված են «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ», «Մաթեմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Ես և շրջակա աշխարհը», «Տեխնոլոգիա», «Արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաների չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։

Առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբերը ղեկավարել են՝

«Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի»- Թամար Ալեքսանյան,

«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը»- Լիլիթ Մկրտչյան

«Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «ՆԶՊ»- Էռնեստ Ավանեսով

«Օտար լեզուներ»- Քրիստինե Սողիկյան

«Մաթեմատիկա»-Նարինե Ռավոեվա

«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ»- Արթուր Խալաթյան

«Ֆիզիկա» - Արտաշես Թորոսյան

«Քիմիա»- Արմեն Գալստյան

«Կենսաբանություն» - Մերի Հովսեփյան

«Աշխարհագրություն»-Արմեն Հովսեփյան

«Բնագիտություն», «Բնություն»- Գագիկ Մելիքյան

«Ես և շրջակա աշխարհը»- Լուսինե Ալեքսանյան

«Արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Տեխնոլոգիա» - Մարիամ Պետրոսյան

Նշենք, որ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչը և ծրագիրը ամփոփման փուլում են և կհրապարակվեն առաջիկայում։ Հանրային քննարկման արդյունքում ստացված մասնագիտական առաջարկությունների, կարծիքների և դիտողությունների հիման վրա առարկայական չափորոշիչները և ծրագրերը կլրամշակվեն և կհաստատվեն։

ԿԳՄՍ նախարարությունը մասնագիտական համայնքներին կոչ է անում լինել ակտիվ, ծավալել շահագրգիռ և բովանդակային քննարկում։ Առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի վերաբերյալ քննարկումներն ուսուցչական համայնքի հետ նախատեսված են հետևյալ օրերին.

20.07.2020 թ.- «Հասարակագիտություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Ես և իմ հայրենիքը»:

21.07.2020 թ.- «Ֆիզիկա», «Հայոց լեզու», «Գրականություն», «Կենսաբանություն»:

22.07.2020 թ. «Քիմիա», «Բնագիտություն», «Օտար լեզուներ»:

23.07.2020 թ. «Արվեստ», «Տեխնոլոգիա», «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա»:

24.07.2020 թ. «Աշխարհագրություն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկական կուլտուրա» և «Շախմատ»:

Առաջարկություններն ըստ առարկաների խնդրում ենք ուղարկել կից ներկայացված էլեկտրոնային փոստերին.

«Հայոց լեզու»

armlanguage.curriculum@gmail.com

«Գրականություն»

armlanguage.curriculum@gmail.com

«Մայրենի»

armlanguage.curriculum@gmail.com

«Հայոց պատմություն»

«Համաշխարհային պատմություն»

«Հասարակագիտութուն»

«Ես և իմ հայրենիքը»

humanities.armcurriculum@gmail.com

«Ֆիզիկական կուլտուրա»

«ՆԶՊ»

«Շախմատ»

physicaledu.armcurriculum@gmail.com

«Արվեստ»

«Կերպարվեստ»

«Երաժշտություն»

arts.armcurriculum@gmail.com

«Օտար լեզուներ»

foreignlanguages.armcurriculum@gmail.com

«Ֆիզիկա»

physics.armcurriculum@gmail.com

«Քիմիա»

chemistry.armcurriculum@gmail.com

«Կենսաբանություն»

biology.armcurriculum@gmail.com

«Աշխարհագրություն»

geography.armcurriculum@gmail.com

«Բնություն»

«Բնագիտություն»

science.armcurriculum@gmail.com

«Ես և շրջակա աշխարհը»

meandsurrounding@gmail.com

«Մաթեմատիկա»

math.armcurriculum@gmail.com

«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ»

ict.armcurriculum@gmail.com

«Տեխնոլոգիա»

arts.armcurriculum@gmail.com