Այսօր խորը վշտով տեղեկացանք, որ 57 տարեկանում կյանքից հեռացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա մեծ ավանդ է ունեցել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջխաղացման, Արմաթ ինժեներական լաբորատորիաների միջոցով STEM կրթությունը հանրակրթական դպրոցներում ներդնելու գործում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում և իր վշտակցությունն է հայտնում Կարեն Վարդանյանի ընտանիքին և հարազատներին։