Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը՝ ելնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի չափորոշիչներից, ներկայիս առաջնահերթություններից և մարտահրավերներից, ինչպես նաև կարևորելով կանանց իրավունքների պաշտպանության և ազգային փոքրամասնությունների կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջները, ընտրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի 2020-2021 թթ երկամյակի համար հետևյալ ծրագրերը՝

1. «Եզդի աղջիկներին և կանանց շարունակական կրթությունը հանրակրթականից մինչև երկրորդական մակարդակի բարձրացման վերաբերյալ միջգերատեսչական դասընթացներ», (Կայուն զարգացման նախաձեռնություն ՀԿ),
2. «Կոմիտաս Վարդապետի աշխատանքների անգլերեն թարգմանությունների» III և IV հատորների հրատարակչության, (Կոմիտասի թանգարան-ինստիտուտ),
3. Ալեքսանդր Սպենդիարյան 150-ամյակին նվիրված ձայնասկավառակով ալբոմ-գրքի հրապարակում, (Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան),
4. Անրի Վեռնոյի 100-ամյակին (Աշոտ Մալաքյան, 1920-2002 թթ.) նվիրված «Փոքր կինոթատրոններ. Համընդհանուր ժառանգություն. պահպանում, հասանելիություն և տարածում գլոբալ պլատֆորմներում» միջազգային գիտաժողով, («Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ):