Ստեղծագործ Եվրոպա Հայաստանը հուլիսի 1-ին, ժամը 13:00-ին կկազմակերպի առցանց աշխատարան՝ եվրոպական մշակութային քաղաքականության մասնագետ Քրիստինա Ֆարինյայի հետ։
- Ինչպե՞ս դիմել եվրոպական աջակցության ծրագրերին,
- Ինչպե՞ս կազմել հաղթող հայտադիմում,
- Ի՞նչ շեշտադրումներ կատարել նախագիծը կազմելիս:
Այս և այլ հարցերի պատասխաններն իմանալու համար անհրաժեշտ է գրանցվել Zoom վեբինարի մասնակցության էջում․ https://us02web.zoom.us/…/register/WN_Va32y_k5SVCcOl2eHt88fA
Հավելյալ տեղեկությունների և բանախոսին հարցեր ուղղելու համար այցելեք միջոցառման ֆեյսբուքյան էջ․https://www.facebook.com/events/669399600277760/
Տեղեկացնենք, որ Քրիստինա Ֆարինյան մի քանի անգամ այցելել է Հայաստան և քաջածանոթ է տեղի մշակութային միջավայրին։ 2018 թվականին լույս է տեսել նրա հեղինակած զեկույցը Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Զեկույցին կարող եք ծանոթանալ այս հղումով http://www.culturepartnership.eu/upload/editor/2017/Policy%20Briefs/171221%20Creative%20Industries%20Report%20%20for%20Armenia_ARM.pdf
Հետադարձ կապ
Հեռ․. 00 374 93993113
Էլ․ փոստ creativeeuropearmenia@gmail.com
Կայք www.creativeeurope.am