ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները, սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2020-2021 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար:

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները փաստաթղթերն առցանց պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն հետևյալ ժամկետներում՝

  • անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար.
    2020թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ.
  • վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար.
    2020 թվականի հուլիսի 13-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ,
  • վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար.
    2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ,
  • վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար.
    2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
  • վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար.
    2020 թվականի հուլիսի 13ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ,
  • վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և վճարովի առկա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար.
    2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ,
  • հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար
    2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 20 -ը ներառյալ,
  • վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար
    2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ:

Փաստաթղթերն առցանց ԿԳՄՍ նախարարություն ներկայացվում են`

  • դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից
  • բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով.

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը

  1. Դիմում` համաձայն կից ներկայացված ձևի,
  2. Դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի,
  3. բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
  4. անձնագրի պատճեն,
  5. սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն,
  6. կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
  7. 3x4 չափսի 1 լուսանկար,
  8. ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
  9. հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

Դիմորդները վերոնշյալ 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն առցանց՝ ԿԳՄՍ նախարարության secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։

Գիտելիքների գնահատման ընթացքում դիմորդները պարտավոր են 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ տվյալ ուսումնական հաստատություն:

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը, սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել:

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձինք (այդ թվում՝ օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդներ) Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ենթակա են 14 օրյա ինքնամեկուսացման:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններին՝

  • սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-647)
  • արտաքին կապերի բաժին (հեռ.+374 10-599-646)

ПРИЕМ ДОКУМЕНТОВ ИНОСТРАННЫХ ЗАЯВИТЕЛЕЙ И АРМЯН ДИАСПОРЫ (2020-2021 учебный год)

CALL FOR APPLICATIONS FOR FOREIGN APPLICANTS AND DIASPORA ARMENIANS (2020-2021 academic year)