«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հան­րապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Նորոշման N N 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն N N 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Սահմանել, որ սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված գումարն ուղղվելու է «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտարային կազմակերպության կողմից Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրի շրջանակներում երաժշտական գործիքների ձեռքբերման գումարի առաջացող հարկային պարտավորությունների վճարումն ապահովելու համար:

3. Սահմանել, որ Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրի շրջանակներում երաժշտական գործիքների ձեռքբերումը «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրա­կանացվում է համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրա­պետու­թյան օրեն­քի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հա­ջորդող օրվանից: