Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագի­տությամբ կրթությունը շարունակելու կարգը հաստատելու և Հա­յաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի n 589 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 752–Ն որոշման հավելվածով հաստատված կարգի.

1) 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 19-րդ կետերում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:

2) 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1) եթե հավակնորդի ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների (Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն հավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունը) քանակը չի գերազանցում 8-ը, ապա.

ա. մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում,

բ. 2014 թվականից սկսված ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, իսկ ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն կրթության մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված չլինելու դեպքում՝ երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ:»:

3) 16-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական (միջին թվաբանականը հաշվարկելիս անցում է կատարվում 20-միավորային համակարգի և այն կլորացվում է տասնորդականի ճշտությամբ).»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։