Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակի տարածման տեմպերով պայմանավորված, ինչպես նաև, հաշվի առնելով հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկության ձևով (էքստեռն) քննություններ հանձնելու համար դիմած անձանց՝ կորոնավիրուսային հիվանդության տեսանկյունից առավել խոցելի խմբերին պատկանելու հավանականությունը՝ 2020 թվականին դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման երկրորդ քննաշրջանը հունիս ամսին չի իրականացվի:

Քննությունների կազմակերպման և անցկացման նոր ժամկետների մասին լրացուցիչ կտեղեկացվի: