ՀՀ Արարատի մարզի «Նշավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,

2.բարձրագույն կրթությունը,

3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,

3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,

4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,

5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,

6.աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. հունիսի 9-ից մինչև հուլիսի 8-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Նշավանի միջնակարգ դպրոցում, ՀՀ Արարատի մարզ, գ. Նշավան, Շիրազի փողոց, շենք 58, հեռ, 0235-6-39-36:

Մրցույթը տեղի կունենա 2020թ. հուլիսի 17-ին, ժամը 14:00-ին, Նշավանի միջնակարգ դպրոցում: