ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ Թագավոր» և «Կոնֆուցիուս» գրագիտության մրցանակները շնորհվելու են այն հաստատություններին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, կրթական և հետա­զոտական կենտրոններ ներկայացնող անհատներին, որոնց կողմից իրականաց­վող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալից ազդեցություն գրագիտության խթանման գործընթացում։

Այս տարվա մրցանակի խորագիրն է՝ «Գրագիտության դասավանդում և ուսուցում. մանկավարժների և մանկավարժության փոխակերպման դերը»: Մրցանակի համար բոլոր հայտերը պետք է ներկայացվեն միայն պետությունների կողմից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների աջակցությամբ։

Յուրաքանչ­յուր պետություն «Սեժոնգ Թագավոր» մրցանակի համար կարող է ներկայացնել երկու, իսկ «Կոնֆուցիուս» մրցանակի համար` երեք հայտ: Այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ առդիր նյութերից և en.unesco.org/themes/literacy/prizes, en.unesco.org/themes/literacy/prizes/selection կայքէջերից:

Թեկնածուներն իրենց հայտերը մինչև ս. թ. հունիսի 28-ը պետք է ներկայացնեն առցանց հղումով` https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=Uq5PHbM5-kuwswIpVrERlDWV631pOVBDowaF81Q3N5dUOUo0RTZBRjBPTVRGWFo5TTk0NTVOM1M5QSQlQCN0PWcu:

Մրցանակին դիմելու պարագայում անհրաժեշտ է տեղեկացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնին (հեռ. 010599944)՝ ՀՀ ԱԳ նախարարություն փոխանցելու նպատակով: