«Փոքրիկ արվեստագետների ցուցահանդես» խորագրով գլոբալ նախաձեռնությունը նպատակ ուներ երեխաների ուշադրությունը հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այն հուշարձանների վրա, որոնք կարևոր են իրենց համար: Այդ վայրերը կարող են լինել իրենց համայնքի տարածքում, կամ՝ հիշողություն ընտանեկան արձակուրդից, մի վայր, որը նրանք տեսել են գրքերում, ֆիլմերում կամ հեռուստատեսությամբ: Մասնակիցները 6-12 տարեկան երեխաներ են, որոնց ստեղծագործությունները հրապարակել են INSTAGRAM-ի էջում՝ ապրիլի 8-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակն իր ջերմ շնորհակալությունն է հայտնում բոլոր այն երեխաներին, որոնք իրենց գործուն մասնակցությունն են բերել «Փոքրիկ արվեստագետների ցուցահանդես» նախաձեռնությանը:
Մայիսի 21-ը «Հանուն մշակութային բազմազանության, երկխոսության և զարգացման» համաշխարհային օրն է, որի կապակցությամբ ուրախ ենք հրապարակել այս բացառիկ ստեղծագործությունները:
«Փոքրիկ արվեստագետների ցուցահանդեսը» մեկն է այն բազմաթիվ նախաձեռնություններից, որն իրականացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հատվածի կողմից՝ ի պատասխան COVID-19 համավարակի պատճառով հայտարարաված գլոբալ դադարի:
Շնորհակալություն ենք հայտնում ASPNet-ին (ՅՈՒՆԵՍԿՕ-ի շարունակական կրթության ինստիտուտ) և մյուս գործընկերներին իրենց աջակցության համար:
Մանրամասները հետևյալ հղումով https://whc.unesco.org/en/news/2115/