Գնահատելով ստեղծված իրավիճակը և որոշ սոցիալական խմբերի համար բարձրագույն կրթություն ստանալու սահմանափակ հնարավորությունները՝ Եվրասիա միջազգային համալսարանը վերանայել է 2020-2021 թթ. տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրերը: Ըստ նոր կարգի, միասնական քննության արդյունքների հիման վրա հետևյալ խմբերը համալսարանում կսովորեն անվճար և կրթաթոշակով, անվճար կամ մասնակի փոխհատուցմամբ.

1.անվճար և ամսական 5000 դրամ կրթաթոշակով` 18-20 միավոր ունեցող դիմորդները,
2.անվճար՝ 16-17 միավոր ունեցող դիմորդները,
3.50% զեղչ` 13-15 միավոր ունեցող դիմորդները:

Մեկ միասնական քննությունից դրական միավորի դեպքում.
•անվճար՝ երկկողմանի ծնողազուրկ դիմորդները,
•անվճար՝ հաշմանդամություն ունեցող դիմորդները՝ դրական միավորի դեպքում (հաշմանդամություն ունեցող անձանց համար բուհում առկա պայմանների, ենթակառուցվածքների, ռեսուրսների մասին տե´ս համալսարանի պաշտոնական կայքում՝ https://eiu.am/paymanner/),
•անվճար` վերջին 2 տարում բանակից զորացրված դիմորդները,
•անվճար` սահմանամերձ բնակավայրերից դիմորդները,
•50% զեղչ` միակողմանի ծնողազուրկ դիմորդները,
•50% զեղչ` հեռավոր ( 120 կմ և ավելի) բնակավայրերից դիմորդները:

Բոլոր արտոնությունները գործում են առաջին ուսումնական տարվա համար և պահպանվում՝ ուսումնառության հետագա տարիների ընթացքում՝ ուսման բարձր առաջադիմություն ապահովելու դեպքում:

Նշենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական հյուրատունը (հանրակացարանը) նույնպես մարզերից ուսանողներին տրամադրվում է արտոնյալ պայմաննրով:Համալսարանը, ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված սահմանափակումների վերացման դեպքում սեպտեմբերին կվերսկսի լսարանային հանդիպումները՝ միևնույն ժամանակ պահպանելով հեռավար և առցանց կրթության ողջ գործիքակազմը: 2020-2021 թթ. ընթացքում համալսարանում ուսումնառությունը հիմնականում կիրականացվի հիբրիդ և խառը մեթոդներով (դեմ առ դեմ և առցանց կամ հեռավար), իսկ արտակարգ իրավիճակի պահպանման դեպքում՝ ուսումնառությունը կշարունակվի 100% առցանց, ինչպես վերջին ամիսներին:
Ձեր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք գրել մեզ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ inf@eiu.am, կամ զանգահարել +37410) 29 90 77

Խորհրդատվության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://bit.ly/2VT37Oz
Առցանց դիմումները լրացվում են հետևյալ հղումով՝
https://bit.ly/3d1ZThm
Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել ԵՄՀ պաշտոնական կայքէջ. www.eiu.am