1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի N 662 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 238-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1 կետով.

«1.1. Սույն որոշման առաջին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի և 13-րդ կետի՝ օտար լեզու ու ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականի կամ դրան համապատասխան տեղեկանքի պահանջները չեն տարածվում 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության վրա:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: