Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին (այսուհետ՝ բուհ) հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի 1111 «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության» ծրագրի 12004 «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուանողական նպաստների տրամադրում» միջոցառման շրջանակում նախատեսված միջոցների հաշվին: