Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ, 154-րդ հոդվածի 2-րդ մասերը, Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետությանը՝ Հրաժարում՝ հօգուտ պետության մաքսային ընթացակարգով հանձնված՝ 34,152,880.32 ՀՀ դրամ արժեքով արհեստական խոտածածկը՝ պոլիպրոպիլենից, 5,408,827.20 ՀՀ դրամ արժեքով արհեստական խոտածածկի ենթաշերտը՝ սպունգանման ծածկույթ, 482,931.00 ՀՀ դրամ արժեքով արհեստական խոտածածկի պլ. ծածկույթը՝ պոլիեթերային նյութերից, 820,982.70 ՀՀ դրամ արժեքով ունիվերսալ սոսինձը (այսուհետ՝ Գույք), փոխանցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
  2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 օրվա ընթացքում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե Գույքի անհատույց փոխանցման նպատակով:
  3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ դիմումը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում ապահովել Գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
  4. Սույն որոշման 3-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը փոխանցված Գույքը նվիրել «ԳՅՈՒՄՐԻ-ՍՊՈՐՏ ՍԻԹԻ» զարգացման հիմնադրամին (պետական գրանց­ման համարը՝ 222.160. 746938) :
  5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Գույքի փոխանցումից հետո 5 օրվա ընթացքում «ԳՅՈՒՄՐԻ-ՍՊՈՐՏ ՍԻԹԻ» զարգացման հիմնադրամին հետ կնքել Գույքի նվիրատվության պայմանագիր: