Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի «Աուտիզմ ազգային հիմնադրամ» հիմնադրելու մասին» N 488-Ն որոշման հավելվածի 27-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  1. 1-ին ենթակետում «Առաջին» բառերը փոխարինել «վարչապետի» բառերով.
  2. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) երեքին՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից.»

  1. 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.
  2. 9-րդ ենթակետում «Ղ-Տելեկոմ» բառը փոխարինել «ՎիվաՍել-ՄՏՍ» բառերով.
  3. 10-րդ կետում «իրավաբանական անձանց միությունից» բառերը փոխարինել «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից» բառերով.
  4. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ և 12-րդ ենթակետերով.

«11) մեկին՝ ԱՐԲԵՍ առողջության կենտրոնից.

12) չորսին՝ ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից (համաձայնությամբ).»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: