ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության որակի ապահովում» ծրագրի «Ֆինանսական գրագիտության, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, մասնագիտական կրթության վերաբերյալ հեռուստահաղորդաշարերի, սոցիալական հոլովակների և կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի պատրաստում» միջոցառման շրջանակում հրավիրում է կազմակերպություններին մասնակցելու կարճամետրաժ խաղարկային ֆիլմի պատրաստման և տարածման դրամաշնորհային մրցույթի: 4-6 րոպե տևողությամբ կարճամետրաժ խաղարկային մեկ ֆիլմի համար նախատեսվում է տրամադրել դրամաշնորհ առավելագույն 8.400.000 դրամի չափով՝ ներառյալ ԱԱՀ:

Դրամաշնորհի տրամադրման նպատակն է՝

  • հանրության շրջանում կարևորել կրթության, գիտելիքի ու մրցունակ մասնագիտություն ստանալու նշանակությունը,
  • զարգացնել քաղաքացիների բիզնես հմտությունները,
  • մեծացնել գործարարությամբ զբաղվելու գրավչությունը,
  • ամրապնդել աշխատելով բարիք ստեղծելու, սեփական ուժերով և գիտելիքներով բարեկեցության հասնելու վստահությունը,
  • խթանել քաղաքացիների նախաձեռնողականությունը սեփական սոցիալական վիճակի ու բարօրության ապահովման առումով,
  • ձևավորել լավատեսություն ապագայի նկատմամբ։

Դրամաշնորհը տրամադրվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման:

Մրցույթի պայմաններին (Հրավեր, ժամանակացույց, հայտաձև, նախահաշիվ, պայմանագրի նախագիծ) կարող եք ծանոթանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/3fDzQiC :