ՅՈՒՆԵՍԿՕ-ն 6-12 տարեկան երեխաներին հրավիրում է մասնակցելու նկարչական մրցույթի։
https://en.unesco.org/covid19/cultureresponse/childrens-drawing-campaign
Մինչև մայիսի 17-ը երեխաները կարող են նկարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այն հուշարձանները, որոնք կարևոր են իրենց համար: Նկարում կարող է պատկերված լինել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ինչպես իրենց հայրենիքի մշակութային վայրերը, այնպես էլ որևէ այլ երկրի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում կարելի է ուսումնասիրել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային վայրերը։ (http://whc.unesco.org/en/list/)

Ընտրված նկարները ՅՈՒՆԵՍԿՕ-ն կտեղադրի իր կայքում։

Գրառումները պահանջում են ծնողի համաձայնությունը և պետք է տարածվեն իրենց Instagram-ի էջի միջոցով՝ մասնակցող երեխայի անունից։ Հրապարկումը պետք է լինի «Հանրային», որպեսզի դրանք տեսանելի լինեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար:

Հայաստանից ցանկում գրանցված են հետևյալ վայրերը՝ https://whc.unesco.org/en/statesparties/am
• «Հաղպատի և Սանահինի վանքեր» (1996 թ., 2000 թ.),
• «Էջմիածնի Մայր տաճար և եկեղեցիներ (Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ.Շողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայր» (2000 թ.),
• «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (2000 թ.):

Ինչպես մասնակցել.

1.Հետևել/ Follow ՅՈՒՆԵՍԿՕ-ի Instagram-յան էջին;
2. «Like» անել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փոքրիկ նկարիչների ցուցահանդեսի վերաբերյալ գրառմանը:
3. Հրապարակել նկարը և կարճ նկարագիրը Instagram-ում՝ ներառելով նկարիչիանունը, տարիքը և երկիրը օգտագործելով #ShareOurHeritage հեշթեգը և նշելով @unesco էջը։
4. Instagram-ի պատմություն/ Instagram story հատվածում կիսվել/ Share
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փոքրիկ նկարիչների ցուցահանդեսի վերաբերյալ գրառումով՝ #ShareOurHerading հեշթեգով և նշել @unesco էջը։
Հուսով ենք, որ այս նախաձեռնության շնորհիվ երեխաները կկարողանան արտահայտել իրենց ստեղծագործ միտքն այս դժվար պահին, ինչպես նաև ավելի խորը գիտելիքներ ձեռք կբերեն աշխարհի մշակութային ժառանգության վայրերի մասին:
Տեղեկացնենք նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում ստեղծվել է «Պատրիմոնիտոյի համաշխարհային ժառանգության արկածները» (https://whc.unesco.org/en/patrimonito/) վերնագրով երիտասարդ հանդիսատեսի համար մուլտֆիլմեր՝ Համաշխարհային ժառանգության վայրերի մասին: