ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այսօրվանից իրականացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երկրորդ դասընթացը, որին մասնակցելու են արդեն հայտ ուղարկած մասնագետներից շուրջ 400-ը։
Մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 2 շաբաթ է: Դասընթացում գրանցված բոլոր մասնակիցները դասընթացավարներից ստացել են «Հեռավար ուսուցում» համակարգ (https://elearning.armedu.am/) մուտք գործելու անհատական տվյալները, սկզբնական ցուցումները, ինչպես նաև ծանոթացել դասընթացի առաջին նյութերին և հանձնարարություններին։

Այս փուլում դասընթացում չընդգրկված ուսուցիչների և բոլոր այցելուների համար «Հեռավար ուսուցման կենտրոնի» համակարգում (https://dlc.armedu.am/) բաց և հասանելի կլինի դասընթացի բովանդակությունը։

Նշենք, որ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված առաջին դասընթացն ամփոփվել է. մասնակցության հայտ ուղարկած ավելի քան 4000 ուսուցիչներից առաջին փուլի չորս խմբերում ընդգրկվել էր 439 հայտատու, որոնցից 275–ը ցուցաբերել են ակտիվ ու արդյունավետ մասնակցություն և հաջողությամբ ավարտել այն։

Տեղեկացնում ենք, որ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացներ կազմակերպվելու են ամբողջ տարվա ընթացքում։