ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5֊12֊րդ դասարանի աշակերտների համար հայտարարում է տեսանյութերի մրցույթ՚ «Մնա տանը» թեմայով:

Ներկայացված տեսանյութերից ընտրված 3-5 լավագույնների հեղինակները կարժանանան խորհրդանշական մրցանակների: Տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար։Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև ապրիլի 23-ը, stayhome@escs.am էլփոստին: Տեսանյութի տևողություն՝ մինչև 5 րոպե, լեզուն՝ հայերեն:

Լավագույն տեսանյութերը կտեղադրվեն ԿԳՄՍՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում: Մրցութային հանձնաժողովում ընդգրկված են ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ: