ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօրվանից ազդարարում է համակարգիչների և այլ սարքավորումների ընդունման գործընթացի մեկնարկը։

Անհատներն ու կազմակերպությունները դրանք կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960):

Սարքավորումների համար սահմանված տեխնիկական չափանիշներն ու նվազագույն տվյալներն այստեղ⤵️

https://heravar.armedu.am/main/news/22

Տեղեկացնում ենք, որ նվիրաբերված սարքերը փոխանցվելու են դրանց կարիքն ունեցող մեր աշակերտներին և մանկավարժներին` հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Դպրոցականների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսը չունեն համապատասխան սարքեր, և առնվազն 21.000 նման սարքերի կարիք կա մարզերում: