Մրցույթի կազմակերպիչ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն:

Մրցույթի նպատակները և խնդիրները
• Արժևորել գրերի գյուտի կարևորությունն ազգային ինքնության պահպանման գործում
• Զարգացնել մասնակիցների ստեղծագործական միտքն ու կարողությունները
• Բացահայտել շնորհալի դեռահասներին
• Բարձրացնել արտադպրոցական կրթության դերը

Մրցույթին կարող են ներկայացնել աշխատանքներ հետևյալ ոլորտներից.
• կերպարվեստ /գրաֆիկա, գեղանկարչություն/
• դեկորատիվ-կիրառական արվեստ
• համակարգչային /սահիկահանդես/
• ռադիոէլեկտրոնիկա
Աշխատանքները կարող են լինել անհատական կամ խմբային:
Մրցույթի մասնակիցները
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ և Ջավախքի կրթամշակութային կենտրոնների 10-18 տարեկան դեռահասներ:
Մրցույթի մասնակիցները կդասակարգվեն հետևյալ տարիքային խմբերում.
• 10-13 տարեկան,
• 14-18 տարեկան:

Մրցույթի անցկացման կարգը
Մրցույթը անցկացվելու է երկու փուլով`
• առաջին փուլում աշխատանքները ներկայացվելու են Էլեկտրոնային տարբերակով ` մինչև 2020-ի սեպտեմբերի 10-ը: Մասնագիտական հանձնաժողովի կողմից կընտրվեն լավագույն աշխատանքները:
• երկրորդ փուլում մասնակիցները ներկայացնելու են իրենց աշխատանքների բնօրինակները` ցուցադրության համար: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների հեղինակներից կըտրվեն հիմնական և խրախուսական մրցանակակիրները:

Ստեղծագործությունների գնահատման հիմքերը
Գնահատման համար հիմք կանդիսանան հետևյալ չափանիշները`
• տեխնիկական պահանջներին համապատասխանությունը /տես, «Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» կետը/,
• ստեղծագործական գաղափարը,
• գեղարվեստական կատարման յուրօրինակությունն ու որակը:
Աշխատանքների ներկայացման պայմանները
Առաջին փուլում աշխատանքների պատկերները ուղարկելիս կամ երկրորդ փուլում բնօրինակները ներկայացնելիս անհրաժեշտ է նշել.
• հեղինակի անունը, ազգանունը,
• ստեղծագործության անվանումը,
• տարիքը /խմբային աշխատանքի դեպքում մասնակիցների տվյալները/,
• կրթական հաստատությունը,
• դասավանդող մանկավարժի անունը, ազգանունը,
• էլ. hասցեն, հեռախոսահամարը,
• բնակության հասցեն:

Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջները
• Սահիկահանդեսի նվազագույն տևողությունը պետք է լինի 3 րոպե, առավելագույնը՝ 5 րոպե:
• Նկարները պետք է լինեն A2(420x594 մմ) կամ A3(297x420 մմ) չափի:
• Դեկորատիվ-կիրառական արվեստի, ռադիոէլեկտրոնիկայի աշխատանքների ձևաչափերին վերաբերող հատուկ պահանջներ չկան:
Աշխատանքները կարող են կատարվել ցանկացած նյութերով՝ ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, մետաղ, կավ, փայտ և այլն:

Պարգևները
Յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր զբաղեցրած ստեղծագործական աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով և մրցանակներով:
Ստեղծագործական մրցույթի հաղթողները, ակտիվ մասնակիցները՝ որպես խրախուսանք, կայցելեն Հայոց Այբուբենի հուշարձան՝ Տառերի պուրակ, Մատենադարան, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։
Ծրագրի շրջանակում կկազմակերպվի մրցանակային աշխատանքների ցուցադրություն՝ «Ընտանիք» կենտրոնում, 2020-ի հոկտեմբեր ամսին /օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ/:

Աշխատանքները ներկայացնել հետևյալ հասցեով.
Շիրակի մարզ, Գյումրի 3126,
Անի թաղամաս, 11փողոց, 5/2
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ
Հեռախոս +374 312 6 64 07
Էլ. հասցե՝ s.petrosyan@entanik.am կամ info@entanik.am
Մրցույթի հայտարարությունը տեղադրված է նաև www.entanik.am կայք էջում: