Մեկնարկել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի 11-րդ շրջափուլին (International Fund for Cultural Diversity)։

Բոլոր դիմորդները մինչև 2020թ. մայիսի 27-ն իրենց հայտերը պետք է ներկայացնեն ուղղակիորեն` գրանցվելով Հիմնադրամի առցանց https://en.unesco.org/creativity/applicant/register կայքէջին:
Համաձայն Հիմնադրամի միջոցների օգտագործման ուղեցույցի 12-րդ պարբերության՝ նախատեսվում է կազմավորել նախնական ընտրության գործընթացը համակարգող հանձնաժողով՝ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի, ոլորտի համար պատասխանատու պետական մարմնի կամ մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը ներկայացնող մշակույթի ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Արդյունքում, հիմնադրամին առցանց ներկայացված հայտերը կդիտարկվեն վերոնշյալ հարթակի կողմից և Հայաստանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի համակարգմամբ՝ ընտրված առավելագույնը չորս դիմումները` երկու դիմում պետական մարմիններից կամ հաստատություններից և երկու դիմում հասարակական կազմակերպություններից, մինչև 2020թ. հուլիսի 10-ը կներկայացվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը:

11-րդ շրջափուլի մանրամասներին, ինչպես նաև նախորդ տարվա հաղթող ծրագրերին և ընտրության չափանիշներին կարելի է ծանոթանալ https://en.unesco.org/creativity/calls/call-applications-open-international-fund-cultural կայքէջից։