ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրահրատարակչության ոլորտի քաղաքականությունը նպատակ ունի խթանել.

  • ընթերցանությունը
  • հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրումը և զարգացման համար պայմանների ստեղծումը
  • գրական դաշտի բոլոր օղակների զարգացումը
  • գրական-մշակութային ժառանգության պահպանումը, տարածումը և հանրահռչակումը
  • գրատարածման բնագավառում միջազգային համագործակցությունը

Դրամաշնորհային նախագծերի գնահատման չափորոշիչներն են.

  • համապատասխանությունը հայտարարված անվանակարգին
  • նորարարությունը և արդիականությունը
  • գաղափարի իրացումը
  • շահառուների ընդգրկվածությունը
  • տարածման և գովազդային քաղաքականության դրույթները
  • համաֆինանսավորման առկայությունը
  • նախագծում ոլորտի տարբեր օղակների ներգրավվածությունը (գրող, գրական մամուլ, հրատարակիչ, գրական գործակալ, գրադարան, ընթերցող)

Նախարարությունը կարևորում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնի (սեպտեմբեր-հոկտեմբեր) իրականացման համար ներկայացված հետաքրքիր և նորարարական նախագծերը.

Առաջարկում ենք ծրագրեր ներկայացնել նաև գրողների և գրական գործիչների ծննդյան հոբելյանների և մահվան տարելիցների առիթով:

Հայտաձևի լրացման, փաթեթի պատրաստման և այլ հարցերով կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն:

Կոնտակտային անձ՝ Տաթևիկ Սուքիասյան
Հեռ.՝ +(374)10599629