Սլովակիայի կառավարությունը 2020-2021 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարությանը հատկացրել է մեկ համալսարանական կրթաթոշակ՝ բակալավրիատում և մագիստրատուրայում ուսուցման համար:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ www.vladnestipendia.sk.:
Միաժամանակ հայտնում եմ, որ ցանկացողները կարող են կրթաթոշակի համար դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ. մարտի 27-ից մայիսի 30-ը` վերոնշյալ հղումով:
Թեկնածուներն ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները պետք է ներկայացնեն Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարարության միջազգային համագործակցության և եվրոպական հարցերի բաժին:
Կից ներկայացվում է կրթաթոշակի համար մասնագիտությունների ցանկը:

Դիմորդները պետք է դիմեն նաև ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին՝ պաշտոնական առաջադրման նամակ ստանալու նպատակով: