Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հեռավար ուսուցման միջոցով հնարավորինս ապահովելու համար ՀՀ ԿԳՄՍՆ-ն Տեղեկատվական հաղորդկցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գիտելիք և հմտություն ունեցող մասնագետներին առաջարկում է ստեղծել ուսումնական առարկաների հեռավար առարկայական դասընթացներ։

Դասընթացները պետք է մշակվեն ուսումնական պլանին համապատասխան, պարտադիր ունենան տեսադասի բաղադրիչ և անցկացվեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման համակարգում: Անհրաժեշտության դեպքում ԿՏԱԿ-ի մասնագետները կտրամադրեն խորհրդատվական աաջակցություն։

Հարկադրված արձակուրդի ընթացքում դպրոցների ուսումնական առարկաների հեռավար ձևով ուսուցումն արդյունավետ կազմակերպող մասնագետները կխրախուսվեն։

Դասընթացների ստեղծման հայտերը պետք է մինչև մարտի 19-ը էլեկտրոնային նամակով ուղարկել heravar@ktak.am հասցեին: