Հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է տարբերանշանի (լոգոյի) մրցույթ:

Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով` գունավոր և սև-սպիտակ տարբերակներով: Էսքիզը ներկայացնել էլեկտրոնային կրիչի (PDF, JPEG ֆորմատ), ինչպես նաև 50x60 սմ ստվարաթղթի վրա:

Առաջարկները կքննարկվեն Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման` մշտական հիմունքներով գործող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, և հավանության արժանացած տարբերակը կհամարվի հոբելյանական տարվա միջոցառումների պաշտոնական տարբերանշանը:

Լավագույն աշխատանքի համար սահմանված է դրամական մրցանակ՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերը):

Աշխատանքները ներկայացնել բացառապես փակ ծրարով:

Փակ ծրարի ներսում տեղադրել թերթիկ՝ նշելով հեղինակի անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, հասցե և հեռախոսահամար: Նույն թերթիկի վրա գրել 5 նիշից բաղկացած թվային կոդ` հայտի հեղինակի ցանկությամբ: Փակ ծրարի վերևի աջ անկյունում նշել միայն վերոհիշյալ կոդը:

Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն:

Մրցույթի մասնակիցը կամ նրա լիազորված անձը հայտը հանձնելիս ստանում է համապատասխան ստացական:

Հայտերն ընդունվում են մինչև 2020 թ. մարտի 20-ը, ժամը 17:00-ն, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչությունում:

Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. (010) 599-631

Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված
միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման՝
մշտական հիմունքներով գործող միջգերատեսչական հանձնաժողով