Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական միջոցների հաշվին բյուջեի «1148. Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի «11005. Դպրոցականների ամռային հանգստի կամզակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման շրջանակում ծրագիրն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Դրամաշնորհի մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգին համապատասխան:

Մրցույթի հրավերն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ մինչև 2020թ. ապրիլի 10-ը, ժամը 13:00, hայտերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն՝ ոչ ուշ, քան 2020 թվականի ապրիլի 10-ը, ժամը՝ 17։00 (Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն, 2-րդ հարկ, 204 սենյակ, հեռ.՝ 010-59-96-21):

Մրցույթի ձևը և անցկացնելու կարգը, հաղթողին որոշելու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ