Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2020 թվականի հայտեր` համաձայն «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» 2013 թվականի փետրվարի 8-ի N 187-Ն որոշման:

Համաձայն ՀՀ կառավարության սահմանած կարգի Հայաստանի Հանրապետության գրադարանները կարող են հավատարմագրվել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, որը տրվում է հինգ տարի ժամկետով, ինչի վերաբերյալ լիազորված պետական մարմինը տալիս է համապատասխան վկայական:

Գրադարանը կարող է հավատարմագրման հայտ ներկայացնել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, եթե`

  1. ունի իրավաբանական անձի կարգավիճակ,
  2. ունի տպագիր արտադրանքի և այլ տեսակի փաստաթղթերի դասա-կարգված հավաքածու (իրականացվել է հաշվառում, ստեղծվել է գրադարանի տեղեկատվական համակարգը),
  3. ունի պահպանության, հավաքածուների դասակարգման և գրադարանի գործունեության համար համապատասխան տարածք, գույք,
  4. ապահովված է մշտական ֆինանսավորմամբ,
  5. ունի լիազորված պետական մարմնի սահմանած գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշներին համապատասխան որակավորված մասնագետներ,
  6. գրադարանից օգտվողներին մատուցում է գրադարանային ծառայություններ` անկախ նրանց սեռից, տարիքից, ռասայից, կրոնական դավանանքից, ազգությունից, ֆիզիկական վիճակից, բնակության վայրից, գտնվելու վայրից և այլ գործոններից, ինչպես նաև ապահովում է սպասարկման այլ միջոցներ ֆիզիկական սահմանափակումներ ունեցողանձանց համար,
  7. օգտվում է միջգրադարանային բաժնութային համակարգից:

Հայտերն ընդունվում են 2020 թ. մարտի 20-ից նոյեմբերի 25-ը, ժամը` 9.00-18.00-ն ( աշխատանքային օրեր):

ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարության
մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն
հեռ.՝ 010-599-629