Կայացել են սամբոյի Հայաստանի պատանեկան և երիտասարդական առաջնությունները: Պատանիների առաջնությանը մասնակցել է շուրջ 170 մարզիկ-մարզուհի՝ ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից: Լավագույն արդյունքը գրանցել են Լոռու մարզը ներկայացնող սամբիստները, որոնք 10 քաշային կարգից 5-ում դարձել են հաղթող և արժանացել լավագույն թիմի համար նախատեսված գավաթին:

Պատանիների առաջնությունում ըստ քաշային կարգերի չեմպիոն են դարձել հետևյալ սամբիստները.

Տղաներ`

48 կգ - Շիրոյան Էմին (Լոռի)
52 կգ - Նալբանդյան Նարեկ (Շիրակ)
56 կգ - Հովհաննիսյան Նորայր (Լոռի)
60 կգ - Մանուկյան Գևորգ (Լոռի)
65 կգ - Աբրահամյան Դավիթ (Երևան)
70 կգ - Ստեփանյան Ալեքսան (Լոռի)
75 կգ - Բաղրամյան Արշավիր (Տավուշ)
81 կգ - Վարդանյան Համլետ (Կոտայք)
87 կգ - Հարությունյան Գոռ (Լոռի)
+87 կգ - Բեկնազարյան Գրիգոր (Տավուշ)

Աղջիկներ`

44 կգ - Մարտիրոսյան Անի (Կոտայք)
48 կգ - Կիրակոսյան Սյուզաննա (Կոտայք)
52 կգ - Աղաջանյան Արփինե (Արարատ)
56 կգ - Գրիգորյան Միլենա (Երևան)
60 կգ - Աբրահամյան Մարինե (Կոտայք)
70 կգ - Արամյան Սեդա (Արարատ)
+75 կգ - Հարությունյան Ագապի (Կոտայք)

Երիտասարդական առաջնության հաղթողներն են.

Տղաներ`

Կարեն Սարգսյան - 48 կգ (Արցախ)
Դավիթ Հովսեփյան - 52 կգ (Արցախ)
Դավիթ Իսրայելյան - 56 կգ (Արցախ)
Արամ Աղաջանյան - 62 կգ (Կոտայք)
Սամվել Մացակյան - 68 կգ (Շիրակ)
Տիգրան Յաղթունյան - 74 կգ (Երևան)
Արման Եսայան - 82 կգ (Տավուշ)
Վահագն Ազիզյան - 90 կգ (Երևան)

Աղջիկներ`

Արփինե Ամիրյան - 44 կգ (Երևան)
Մելինե Մամիկոնյան - 48 կգ (Կոտայք)
Արփինե Մնացականյան - 52 կգ (Կոտայք)
Վարսիկ Գրիգորյան - 56 կգ (Երևան)
Գայանե Պետիկյան - 64 կգ (Երևան)
Աննա Ղազարյան - 72 կգ (Երևան)

Առաջնությունների արդյունքներով կձևավորվեն Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները, որոնք ապրիլի 9-13-ը կմասնակցեն Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: