2020 թ. մայիսի 14-ին Վատիկանում կստորագրվի կրթության համընդհանուր պակտ/դաշնագիր` Global Compact on Education փաստաթուղթը։

Վերջինիս նպատակն է կրթության միջոցով երիտասարդությանը սովորեցնել հաղթահարել դժվարությունները, հակամարտությունները և խրախուսել արդարությունն ու խաղաղությունն աշխարհում։

Փաստաթղթի ստորագրման իրազեկումը կազմակերպվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հանձնարարականով, համաձայն որի Կաթողիկե կրթության միաբանությունը (որը Սուրբ Աթոռի կառավարության կառույցներից է և համակարգում է աշխարհով մեկ սփռված 60 մլն աշակերտների համար գործող 218 հազար կաթողիկե դպրոցների և շուրջ 11 մլն ուսանողներ ունեցող 1750 կաթողիկե համալսարանների գործունեությունը) կապ է հաստատել Սուրբ Աթոռում հավատարմագրված դեսպանների հետ ու նրանց միջոցով համապատասխան մայրաքաղաքներում կրթության բնագավառի պատասխանատուներին ու երիտասարդական խմբերին իրազեկել վերը նշված հանդիպման մասին։

Մայիսի 14-ի հանդիպմանը գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել https://www.clappit.com/education-global compact/accountLogin.html հղումով ու լրացնել հարցաշարը։

Կից` Հռոմի Սրբազան քահանայապետի ուղերձը: