2020 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագիրը:

Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված տարբերակված հետևյալ 6 մեկամսյա ծրագրերով.
Ա.Ուսուցում մանկապարտեզում
Բ. Ուսուցման մեկօրյա դպրոցում
Գ. Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում
Դ. Հայոց լեզվի և գրականության դասավանդում միջին և ավագ տարիքի երեխաների համար
Ե. Լրացուցիչ կրթության և ազգային դաստիարակության կազմակերպում
Զ. Հայոց պատմության և մշակույթի պատմության դասավանդում

Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր:

Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատունը և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա) ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Վերապատրաստման սկիզբը համարվում է ծրագրի հյուրատան մուտքի օրը` հունիսի 28-ը:

Ծրագրի ժամանակացույց.
28 հունիսի` հյուրատուն մուտքի և տեղավորման օր
29 հունիսի` ծրագրի պաշտոնական բացում
24 հուլիսի՝ ծրագրի պաշտոնական փակում և վկայականների հանձնում
25 հուլիսի` հյուրատնից ելքի օր:

Ավելի վաղ ժամանելու կամ ուշ մեկնելու դեպքում՝ կեցության ծախսերը հոգում են մասնակիցները: Հյուրանոցի սենյակները նախատեսված են 2-3 հոգու համար:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 24-ը ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի նախարարություն ներկայացնել ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը:

Մասնակցության պաշտոնական հաստատումներն ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեով՝ հայտն ստանալուց մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Երկրից և աշխատավայրից բացակայությունը հիմնավորելու համար պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում` խնդրում ենք տեղեկացնել նախապես:

Ծրագրերի ընդհանուր նկարագիրը և հիմնական դասախոսների ցանկը, ինչպես նաև հյուրատան հասցեն և կեցության հետ կապված այլ տեղեկություններ կփոխանցվեն մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչներին՝ հունիս ամսվա ընթացքում:
Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:
Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնից.
Հեռ.+ 374 10 58-13-91, +374 10 59-96-47
Էլ. փոստ. spyurq.dep@escs.am կամ info@escs.am

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ,
ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՅԱՅՏԱԴԻՄՈՒՄ

Teachers_announcement
Application

ОБЪЯВЛНИЕ
ЗАЯВКА УЧАСТНИКА