ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝

Պարտադիր պայմաններ`

  • ՀՀ քաղաքացիություն.
  • բարձրագույն կրթություն.
  • հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանային ստաժ կամ թատերական արվեստ կամ արվեստի կառավարում /մենեջմենթ/ բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, ՀՀ աշխատանքային օրենսդրություն և այլ իրավական ակտեր/.
  • «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

Լրացուցիչ պայմաններ`

  • առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
  • ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողություն.
  • աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
  • տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն:

Մրցույթը կկայանա 2020 թվականի մարտի 24-ին ժամը, 1000-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում /հասցեն` ք. Երևան, Կառավարական 2-րդ մասնաշենք, Վազգեն Սարգսյան 3, 5-րդ հարկ/

Մրցույթին մասնակցել ցանկացողները նախարարություն պետք է անձամբ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/.
  • մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետումը հավաստող փաստաթղթերի /դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի կամ վերջիններիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան մարմնից տեղեկանք/ բնօրինակները և մեկական պատճենները.
  • զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակը և պատճենը, կամ համապատասխան տեղեկանք /միայն արական սեռի անձինք/.
  • 3x4 սմ չափսի մեկ լուսանկար.
  • անձնագիրը և պատճենը.
  • ինքնակենսագրությունը.
  • դիմողի կողմից լրացված կադրերի հաշվառման թերթիկը.
  • տեղեկանք մշտական բնակության վայրից.
  • հրատարակված հոդվածների ցանկը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերը /դրանց առկայության դեպքում/.
  • բնութագիր` վերջին աշխատավայրից.
  • «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգ:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1400 -ից մինչև 1700-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 27. 02. 2020 թ.,
տեղեկատու հեռ
.` 011 /51-63-11/: