ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթ: Մրցույթն անցկացվելու է մարտի 19-20-ը «Ասպար Արմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հրաձգարանում (հասցեն՝ ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Մամիկոնյանց փողոց, շենք 60/1):
Անհատական (տղամարդիկ, կանայք) և թիմային մրցումներին մասնակցելու են ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների, ՀՀ մարզպետարանների աշխատակիցները:
Մրցույթի անցկացմամբ ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի ապահովել մարզաձևի մասսայականացումը, մասնակիցների շրջանում զարգացնել զենքի ճիշտ օգտագործման, դրա հետ ճիշտ վարվելու, արագ կողմնորոշվելու ունակությունները, աշխուժացնել ֆիզկուլտուրային-առողջարարական ու մարզական աշխատանքները: