Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով իրականացվող իրազեկման արշավի շրջանակում «ԻԿOՄOՍ-Հայաստանի ազգային կոմիտեի հետ համագործակցությամբ տեղի է ունեցել հանդիպում իրազեկման արշավի կամավորների հետ:
Կամավորների թվում էին ուսանողներ, ուսուցիչներ, տարբեր ոլորտների աշխատակիցներ՝ թե՛ Երևանից, թե ՀՀ մարզերից:
«Ինձ միանգամից հետաքրքրեց և որոշեցի արձագանքել: Ուսուցիչը պետք է տիրապետի նաև մշակույթին և փոխանցի այն աշակերտներին. եթե ես իմանամ, աշակերտներս էլ կիմանան».-ասում է ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկի Գ. Չաուշի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրազեկման արշավի ուղղությունները, կամավորների անելիքները և այլ հարցեր:
Արշավը նպատակ ունի ոչ պաշտոնական քննարկումների ճանապարհով լայն հասարակության ուշադրությունը սևեռել պատմամշակութային ժառանգության ոլորտում առկա խնդիրների, անելիքների, մարտահրավերների վրա, թե ինչպես տարբեր իրավիճակներում գտնել լուծումներ, հանդես գալ նախաձեռնություններով: