Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2021 թվականի ձմեռային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝
  1. Գրիգոր Վահանի Բեզիրգանյան (ծնվ.՝ 03.08.1998թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Շիրազի փող., շ. 50, բն. 30, Մյունխենի տեխնիկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ.

2) Անդրեյ Մելքոնի Զաքարյան (ծնվ.՝ 12.05.1999թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Շինարարների 28, բն. 41, Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ: