ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հանդուրժողականության խրախուսման և բռնության դեմ պայքարի Մադանջիիթ Սինխ անվան» մրցանակի վերաբերյալ:

Մրցանակը շնորհվում է այն հանրահայտ անձանց, անհատներին, հասարակական կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ գնահատելի ներդրում են ունեցել գիտության, արվեստի, մշակույթի և հաղորդակցության ոլորտներում հանդուրժողականության և բռնության բացառման ոգով փոխըմբռն­ման խրախուսմանն ու ազգային կամ միջազգային խնդիրների լուծման մեջ:

Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 2 թեկնածու: Թեկնածուները փաստաթղթերի ամբողջական փաթեթը պետք է ուղարկեն ՀՀ ԿԳՄՍ նախարարություն (էլ. փոստ՝ international@escs.am) ոչ ուշ քան 2020 թվականի մարտի 25-ը:

Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութերից, ինչպես նաև հետևյալ հղումով՝ https://en.unesco.org/prizes/madanjeet_singh: