ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն:

Ծրագրի նպատակը հայ գրականությունն ու մշակույթը աշխարհին ճանաչելի դարձնելն է: 2019 թվականի ավարտին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` 2020 թվականին կհրատարակվի 16 գիրք` 12 լեզվով.

  1. Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ» (հոլանդերեն)
  2. Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ» (գերմաներեն)
  3. Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ» (լիտվերեն)
  4. Կոմիտաս, «Նամակներ» (անգլերեն)
  5. Րաֆֆի, «Խենթը» (ալբաներեն)
  6. Հեղինակների խումբ, «Հայ ժամանակակից գրականության անթոլոգիա» (հունարեն)
  7. Ֆրանց Վերֆել, «Մուսա լեռան քառասուն օրը» (լատվիերեն)
  8. Վանո Սիրադեղյան, «Պատմվածքներ» (գերմաներեն)
  9. Նիկոլ Փաշինյան, «Երկրի հակառակ կողմը» (մակեդոներեն)
  10. Ալեքսանդր Թոփչյան, «Բանկ Օտոման» (լատվիերեն)
  11. Ռուբեն Մարուխյան, «Չիկարելիի արկածները» (պարսկերեն)
  12. Հրանտ Ալեքսանյան, «Հայկական էլեգիաներ.պոեզիա» (խորվաթերեն)
  13. Արամ Պաչյան, «Ռոբինզոն» (անգլերեն)
  14. Հեղինակների խումբ, «Պատմվածքների անթոլոգիա» (շվեդերեն)
  15. Վարդան Գրիգորյան, «Հավերժական վերադարձ» (ուկրաիներեն)
  16. Սարգիս Հարությունյան, «Հայի հին վիպաշխարհ» (պարսկերեն)