Նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ը տարիներ շարունակ իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում, յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 14:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դաս-համերգների միջոցով դպրոցականներին մատուցվում է դասական և ազգային երաժշտություն: Հայտնի երաժիշտները և երաժշտագետները ներկայացնում են անվանի կոմպոզիտորների կյանքն ու ստեղծագործությունները, բացատրում երաժշտական գործիքների նշանակությունը, դրանց պատմությունը, ինչպես նաև հայկական պարերի սիմվոլիկան: Ինչո՞ւ դաս-համերգ, որովհետև բեմում դաս է համերգի ձևաչափով, և համերգ՝ դասի ձևաչափով:

2019 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացվել է 46 դաս-համերգ: Ֆիլհարմոնիայի դահլիճում այս տարվա ընթացքում դաս-համերգին մասնակցել է 11445 հանդիսատես: