ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 2019 թվականից իրականացնում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։ Այն մշակված է ավագ դպրոցի աշակերտների համար՝ միտված ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։

Ծրագրին մասնակից աշակերտները հայ թատերարվեստին նվիրված՝ «Իմ սիրելի դերասանը/դերասանուհին», «Իմ սիրելի ներկայացումը», «Իմ սիրելի թատրոնը», «Իմ սիրելի գրական հերոսը» թեմաներով շարադրություն են գրել։ Արդյունքների ամփոփման միջոցով ընտրվել է 60 հաղթող։ Ընտրական փուլը հաղթահարած աշակերտները նոյեմբերի 12-16-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Փոքր բեմում» մասնակցել են «Թատրոնի պատմություն», «Դերասանական արվեստ», «Ռեժիսորական արվեստ», «Թատերական գործի կազմակերպում», «Արվեստի այլ տեսակների ներգրավվածությունը թատրոնում» թեմաներով սեմինար-դասախոսությունների, որոնք վարել են ոլորտի լավագույն մասնագետները։

2020 թվականին ծրագիրը կդառնա համապետական՝ ընդգրկելով ՀՀ մարզերը: