Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները 2020թ. հունվարի 8-14-ը մասնակցել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադային:
Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:

«Ինֆորմատիկա» առարկայից ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ալեքսանդր Աբելյանը:

Արծաթե մեդալների են արժանացել՝
Ռուբեն Համբարձումյան -10-րդ դասարան, մաթեմատիկա /Ֆիզմաթ դպրոց/
Լորետա Արզումանյան- 11-րդ դասարան, մաթեմատիկա /«Քվանտ» վարժարան/
Եվա Հունանյան - 12-րդ դասարան, ֆիզիկա /Ֆիզմաթ դպրոց/
Կարեն Բաղդասարյան - 12-րդ դասարան, ֆիզիկա /Ֆիզմաթ դպրոց/
Կարեն Մոսոյան -11-րդ դասարան, ֆիզիկա /«Քվանտ» վարժարան/
Էմիլ Կոստանյան - 11-րդ դասարան, ինֆորմատիկա /Ֆիզմաթ դպրոց/
Սամվել Անդրեասյան -12-րդ դասարան, ինֆորմատիկա /«Քվանտ» վարժարան/

Բրոնզե մեդալների են արժանացել՝
Վաչագան Դիլանյան - 12-րդ դասարան, մաթեմատիկա /Ֆիզմաթ դպրոց/
Տիգրան Չթչյան - 12-րդ դասարան, մաթեմատիկա /Ֆիզմաթ դպրոց/
Վահրամ Ասատրյան - 10-րդ դասարան, մաթեմատիկա /Ֆիզմաթ դպրոց/
Էրիկ Բաբասյան - 11-րդ դասարան, մաթեմատիկա /Ֆիզմաթ դպրոց/
Էլեն Պետիկյան - 12-րդ դասարան, մաթեմատիկա /Ֆիզմաթ դպրոց/
Նորայր Գևորգյան - 12-րդ դասարան, ֆիզիկա /Ֆիզմաթ դպրոց/
Դավիթ Կիրակոսյան - 12-րդ դասարան, ֆիզիկա /Ֆիզմաթ դպրոց/
Դավիթ Գյուլամիրյան- 11-րդ դասարան, ֆիզիկա /«Քվանտ» վարժարան/
Դավիթ Մարգարյան - 12-րդ դասարան, ինֆորմատիկա /Ֆիզմաթ դպրոց/
Ռոբերտ Քոչարյան- 12-րդ դասարան, ինֆորմատիկա /«Քվանտ» վարժարան/

ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, որն օլիմպիադային մասնակցում է արդեն 16 տարի, օլիմպիադայում ունեցել է 16 մասնակից, որոնցից 12-ն արժանացել է մեդալների:
«Քվանտ» վարժարանի թիմն ունեցել է 10 մասնակից. մեդալների է արժանացել 6-ը: