Ներառական կրթության իրականացումը երկարատև գործընթաց է, պահանջում է մշտական զգոնություն և հսկողություն։ Կիրառվող յուրաքանչյուր մեթոդ կարող է աշակերտների մեծ մասի վերաբերմունքը փոխել, բայց իհարկե, ոչ բոլորինը:

Աշակերտներիցս մեկը խտրական վերաբերմունք էր դրսևորում, վիրավորում էր իր դասընկերոջը։ Սովորական թելի միջոցով կիրառեցի հետևյալ մեթոդը՝ թելի մի ծայրը տվեցի այդ աշակերտին և խնդրեցի իր գործածած վիրավորական բառը ասել իր կողքին կանգնած աշակերտին, կողքին կանգնած աշակերտն էլ կրկնում է նույն բառը՝ թելի մի մասը վերցնելով և փոխանցելով մյուսին։ Այսպես շարունակաբար՝ մինչև վերջին աշակերտը նույն բառը ասաց և թելը տվեց խաղը սկսած աշակերտին։ Աշակերտս հասկացավ, որ ինչ վերաբերմունք դրսևորի դիմացինի նկատմամբ, նույնն էլ կվերադառնա իրեն։ Այդ օրվանից նրա վերաբերումնքը փոխվեց, և խաղաղությունը եկավ մեր դասարան։
Յուրաքանչյուր դասարանում մշտական վերահսկողություն է անհրաժեշտ և նմանատիպ մեթոդների հաճախակի կիրառում։