Կատարի կրթության և բարձրագույն կրթության նախարարությունը հրավիրում է մասնակցել 2019․թ․ դեկտեմբերի 3-ից 12-ը Դոհայում կայանալիք «Միջազգային երիտասարդական գիտական օլիմպիադա 2019»-ին։ Օլիմպիադան անցկացվելու է «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա» առարկաներից, որին կարող են մասնակցել մինչև 15 տարեկան դպրոցականները:
Մրցույթը բաղկացած է բազմակի ընտրության ու տեսական թեստերից, որին հաջորդում է գործնական թեստը՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ։
«Միջազգային երիտասարդական գիտական օլիմպիադա 2019»-ի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ https://ijso2019.edu.gov.qa/ կայքէջից, ինչպես նաև գրելով IJSO2019@edu.gov.qa էլեկտրոնային հասցեին։
Մասնակցության պարագայում անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել մասնակիցները տվյալները: