11 մեդալ Եվրոպական խաղերից և 11 հարց մեր մարզիկներին

Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյան. երկրորդ Եվրոպական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր (81 կգ քաշային կարգ):

- Ո՞րն էր առաջին միտքը, որ ծագեց, երբ հասկացաք՝ հաղթել եք:

- Ինչ դժվար հարցեր եք տալիսԼավ պարապել էի, նպատակ էի դրել հաղթելու և ստացվեց:

- Ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ բարձրացվեց հայկական եռագույնը:

- Շատ ուրախ էի, բայցև մի քիչ տխրեցի, որովհետև կարող էի ավելի բարձր տեղի հավակնել: Մյուս անգամ կփորձեմ անպայման առաջին տեղը զբաղեցնել:

- Դժվա՞ր է չեմպիոն լինել:

- Դժվար է և՛ լինել, և՛ պահել, որովհետև միշտ ցանկանում ես պահպանել այդ կոչումը: Բացի այդ, իմ նկատմամբ դարձել եմ առավել պահանջատեր, ինչպես նաև հասարակության ակնկալիքներն են մեծացել:

- Ամենապատասխանատու պահը Ձեր սպորտային կարիերայում:

- Երբ հաղթեցի թուրք մրցակցիս: Ես տրամադրվել էի այդ պայքարին և ինձ հաջողվեց հաղթել:

- Հաջորդ բարձունքը, որը կցանկանաք նվաճել:

- Առաջինը՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք աշխարհի առաջնությունը, որին հիմա քրտնաջան պատրաստվում եմ: Հետո, իհարկե, Օլիմպիական խաղերը:

- Կարևորագույն հատկանիշը՝ մեդալակիր դառնալու համար:

- Կամք:

- Ո՞ւմ եք ցանկանում շնորհակալություն հայտնել մեդալի համար:

- Մարզիչներիս՝ Ռոբերտ Պետրոսյանին, Արման Հարությունյանին և Ռաֆայել Մեհրաբյանին, ինչպես նաև ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին:

- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:

- Ինքս ինձնով եմ ոգեշնչվել, քանի որ շատ եմ սիրել այս սպորտաձևը:

- Ի՞նչ կցանկանաք ասել պատանի մարզիկներին, որոնք դեռ բարձունքներ նվաճելու ճանապարհին են:

- Պետք է հավատան իրենց ուժերին և շատ պարապեն:

- Որևէ մեկին նվիրո՞ւմ եք Ձեր հաղթանակը:

- Հայ ազգին:

- Ի՞նչ կցանկանաք ասել մարզասերներին, որոնք այս ընթացքում հետևում էին Ձեր հաղթական ճանապարհին:

- Շնորհակալություն հայտնել մեզ ոգևորելու և երկրպագելու համար: Հավատացեք, դա մեզ շատ է ոգեշնչել: